Հասարակություն

Հարգանքի տուրք՝ Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ԱԺ պատգամավորներ, հոգևոր դասի և հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք են մատուցել 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Թե հայերը թե հույները, ցեղասպանվել են իրենց բնօրրանում: Մեր խնդիրը պետք է լինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համախմբել մեր ուժերը, որպեսզի պայքարենք Թուրքիայի ժխտողականության դեմ»,-լրագրողների հետ զրույցում նշել է  Շարմազանովը:

Back to top button