Տնտեսական

Բրուցելոզի պատճառով Գեղաշեն համայնքի խոշոր եղջերավոր կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում 48 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի. պատճառը բրուցելոզն է։ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ  լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով։ Այժմ ճշտում են հիվանդ կենդանիների թիվը:

Back to top button