Հասարակություն

Վերնիսաժի մոտ կրակոցների վիրավորվել են 5- ը, 1- ի վիճակը ծանր է (ֆոտոշարք)

Հանրապետության ոստիկանությունը այսօր Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով քրեական գործ է հարուցել։

«Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

News.am- ը հաղորդում օ, որ կրակոցների հետեւանքով վիրավորվել է 5 մարդ, որոնց այժմ վիրահատում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորների մեկի վիճակը ծանր է. նա ստացել է որովայնային վնասվածք։ Երեքը վիրավորվել են ոտքին, նրանք կյանքին վտանգ չի սպառնում։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնել են վիրավորների անունները՝ Նորայր Հարությունյան, Վալերի Հովհաննիսյան, Մյասնիկ Հայրապետյան, Ալբինա Բադալյան, Մնացական Սուքիասյան։

 

Back to top button