ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները կհանդիպեն նաեւ Արցախի ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Լուսինե Ավանեսյան
«Ստափանակերտ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր ժամանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Նախատեսվում է, որ այս անգամ այցելություններ կլինեն նաև Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների եւ բնակիչների հետ:

Իսկ մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը: Ինչպես հայնել են ԼՂՀ արտգործնախարությունից, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

Back to top button