Հասարակություն

Կրակոցներ Վերնիսաժի մոտ, մեկ կին և երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով «Վերնիսաժի» մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակել է 3 անձանց վրա: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ: Մուտքի սանդուղքն ամբողջովին արյունոտ է: Վիրավորներին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Back to top button