Մշակույթ

«Թագարանների գիշեր»- ին այս տարի միանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի առաջին անգամ կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Չնայած իրականացվող վերակառուցման աշխատանքներին՝ թանգարանն այսօր իր դռները կբացի այցելուների առաջ՝ ներկայանալով «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ կոտորածներ» ժամանակավոր ցուցադրությամբ։

Ապրիլի 21- ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց  Առաջին համաշխարհային պատերազմի  100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ կոտորածներ» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հարյուրավոր բնօրիանակ նմուշներ՝  ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի ներկայացնում են  Օսմանյան կայսրությունը որպես ցեղասպանություն իրականացրած պետություն:

Առաջին անգամ ներկայանալով «Թանգարանների գիշեր» միջոցառմանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր այցելուներին կներկայան հենց այս ցուցադրությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացվող շինարարական աշխատանքներն այցելուներին չեն խանգարի և նրանց առաջ թանգարանի դռները բաց կլլինեն մինչև կես գիշեր։

2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական է. լրանում էծրագրի 10-րդ տարեդարձը: «Թանգարանների գիշեր» ակցիան սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը։

Back to top button