Սպորտ

«Զվարթնոց»- ում տեղադրվել են ֆուտբոլի խորհրդաշնական հավաքականի անդամների մանեկենները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հունիսի 12-ին Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում այսօր տիրում էր ֆուտբոլային տրամադրություն: Այստեղ էին տեղադրվել հանրահայտ 11 ֆուտբոլիստների մանեկենները: Ամենից շատ պահանջված էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մանեկենը, որի կողքին նկարվելու համար արդեն հերթ էր գոյացել:

Այս նախաձեռնության մանրամասները «Ռադիոլուրին» բացահայտեց «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիդջյանը, ով միջոցառմանը ներկայացել էր իր սիրած արգենտինյան «Բոկա Խունիորս» թիմի մարզաշապիկով։ Մեր զրուցակիցը նշեց, որ գալիք առաջնության իր ֆավորիտը Արգենտինայի հավաքականն է, իր սիրած ֆուտբոլիստը ՝ Մեսսին:

Ֆուտբոլի աշխարհի խորհրդանշական հավաքականի մանեկեններն այստեղ կմնան մինչև առաջնության ավարտը, իսկ բուն առաջնության հանդիպումների ուղիղ միացումները կցուցադրվեն օդանավակայանի մոնիտորներով։

Այսօր ներկայացվեց նաև Հայաստան եկող զբոսաշրջիկների համար պատրաստված օդանավակայանի՝ «Բարի գալուստ Հայաստան՝ Նոյի տուն»նոր հոլովակը։

3

Back to top button