

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան
«Երբ խոսում են ազատագրված տարածքների վերադարձի մասին, մենք միայն ծիծաղում ենք, քանի որ նման բան պարզապես լինել չի կարող»,- «Ռադիլուրին» ասել են Արցախի բնակիչները: Նրանց համար ամենևին էլ էական նշանակություն չունի, թե ովքեր են նմանատիպ հայտարության հեղինակները: Հիշեցենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կայքին տված հարցազրուցում ասել էր, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ դրանք «օկուպացված են»։
Ռիտա Կարապետյանին Ստեփանակերտում գրեթե բոլորն են ճանաչում: Ասում են ամենալավ ժիգյալով հացն ինքն է պատրաստում: «Ռադիոլուրի» հետ զրուցում տիկին Ռիտան մանրամասն բացատրում ու ներկայացում է, թե ինչ տեսակի կանաչիներ օգտագործում, որ ժինգյալվ հացը համեղ լինի ու անընդհատ շեշտում է, որ համով լինելու համար ամեն ինչ պետք է պատրաստել սիրով:
Մինչ ժինգյալով հացը պատրաստվում է, տիկին Ռիտան պատմում է արցախյան ազատամարտի տարիներից, իր բնորոշմամբ, վարդի պես բացված քաղաքից` Ստեփանակերտից : Ասում է, որ պատերազմի տարիններին անգամ մտքով չի էլ անցել թողնել քաղաքը։ Իսկ այսօր, երբ խոսում են տարածքները հանձնելու մասին, միայն ծիծաղում է՝ ասելով՝ դա անհեթեթություն է։
Ու մինչ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ հայտարություններ է անում, արցախցին լուռ ու մունջ շենացնում է իր հողը: Հիշեցենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական կայքերից մեկի տված հարցազրուցում ասել էր, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ դրանք «օկուպացված են»։ Արցախում նման հայտարարություն լսել անգամ չեն ուզում։
«Ռադիոլուրի» հետ զրուցում Արցախի նախագահ Բակո Սահակայնն ասել էր, որ Մինսկի խմբի գործունեության շնորհիվ է նաև, որ հակամարտության գոտում պահպանվում է հարաբերական խաղաղությունը, բայց միևնույն ժամանկ շեշտում էր, որ արցախցու ոգին այսօր էլ նույն հարթության վրա է գտնվում՝ ինչ պատերազմի տարիներին։