Քաղաքական

Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու հարցը չի քննարկվել

Նախօրեին մոտ երկու ժամ տևած՝ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել են միայն մայիսի 24-ին հրավիրվելիք համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ համագումարին խորհրդարանական խմբակցություններից հրավիրյալներ նախատեսված չեն:

«Հերթական համագումար է, հաշվետու, կուսակցության նախագահի հաշվետու ելույթ, կուսակցության մարմինների ընտրություններ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչների ելույթներ»,-ասել է ՀՀԿ խոսնակը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել նիստին: «Տիգրան Սարգսյանը մեր կուսակցության նախագահի տեղակալն է, մեր կուսակից ընկերն է»,- նկատելէ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նրան դիվանագիտական աշխատանքի ուղարկելու հարցը ևս չի քննարկվել:
Ըստ նրա՝ ո՛չ Անվտանգության խորհրդի քարտուղարի, ո՛չ գործարարների, ո՛չ որևէ այլ հարցեր նիստում չեն քննարկվել:

Back to top button