Քաղաքական

Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն, ասել է Էդվարդ Շարմազանովը

Հայաստան Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա Անտոն Ազարովի հայտարությանը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու է իր ներկա սահմաններով ՝ առանց Ղարաբաղի, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն, մենք հստակ ասել ենք, որ Հայստան-Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք է: Ես վերահաստատում եմ, որ իշխանությունները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացման մեջ, իսկ Ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյա է, որ պետք է նման հայտարություններ անի», — ասել է Էդուարդ Շարմազանովն ու հավելել, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել:

Back to top button