ԿարևորՔաղաքական

Զդիսլավ Ռաչինսկի.«Եվրոպայի հավակնոտ առաջարկից յուրաքանչյուր եկիր օգտվել է իր ներքին պահանջարկից »

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Լեհաստանն այս տարի նշում է Եվրամիությանն անդամկցելու տասնամյակը: Հայաստանում այս երկրի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշել է, որ միանաշանակ դրական է գնահատում տասնամյա անդամակցության արդյունքները. երկրի ՀՆԱ-ն աճել է մոտ 2.5 անգամ, ստեղծվել է 2 միլիոն աշխատատեղ, Լեհաստանը դարձել է Եվրամիության լիիրավ անդամ: Անդրադառնալով տարածաշրջանի երկրների հետ Եվրամիության հարաբերություններին՝ դեսպանը չի համաձայնել այն տեսակետին,, թե Արևելյան գործընկերության ծրագիրը տապալվել է. Եվրոպայի հավակնոտ առաջարկից յուրաքանչյուր եկիր օգտվել է իր ներքին պահանջարկից ու պատկերացումներից ելնելով՝ ասել է դեսպանը:

Արևելյան գործընկերության ծրագիրը Եվրոպայի կողմից հարևան 6 երկրներին ներկայացված համագործակցության հավակնոտ առաջարկ էր, որը որպես այդպիսին նախադեպ չէր ունեցել և ախաշխարհաքաղաքական փոփոխությունների նպատակ չէր հետապնդում՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նրա դիտարկմամբ ՝ այդ առաջարկից 6 երկրներից յուրաքանչյուրը տարբեր կերպ օգտվեց՝ ելնելով ներքին պահանջարկից ու ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու սեփական պատկերացումներից: Դեսպանը համաձայն չէ այն ձևակերպմանը, թե Արևելյան գործընկերության ծրագիրը կարելի է տապալված համարել:

«6 երկրներից երեքը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը պատրաստ են խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, և համաձայնությունների մի մասը գործնականում արդեն իրականացվում է: Արևելյան գործընկրեւոյթյունը համագործակցության լայն առաջարկ էր, որը դեռ սեղանին է: Այդ ծրագրին դեմ են արտահայտվում նրանք, ովքեր ցանկանում են խոչընդոտել արևելյան հարևանների հետ Եվրոպայի համագործացությանը կամ ընդհանրապես կասեցնել այն»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում օրերս հայտատարեց, թե Եվրամիութունը պետք է Հայաստանի համար համագործակցության հատուկ պայմաններ մշակի, ասոցացման այնպիսի մոդել, որը չի հակասի Մաքսային միությանն անդամակցելուն: Լեհաստանի դեսպանը համաձայն է այս մոտեցմանը , բայց կարծում է , որ հիմնական հարցն այն է, թե որն է ավելի կարևոր Հայաստանի համար՝ պարզապես տորագրված փաստաթո՞ւղթը, թե՞ դրա բովանդակությունն ու իրական ասոցացումը:

«Հայաստանի կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե Եվրամիության հետ սերտորեն համագործակցելու են այն ոլորտներում և այն դրույթներով , որոնք չեն հակասում Մաքսային միության անդամակցությանը։ Մենք նույնպես կողմ ենք այդ դիրքորոշմանը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանն առայժմ ՄՄ անդամ չէ և կոնկրետ այս պահին չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է համագործակցել, կամ ասոցացման որ կետերն են ընդունելի, իսկ որոնք ոչ»։

Երկու գոտիների անհամատեղելիության մասին առաջինը խոսել է Ռուսաստանի դաշնության նախագահը ՝ հիշեցրեց Լեհաստանի դեսպանը: Նրա կարծիքով նույնպես անհամատեղելիություն կա, բայց այն միայն տնտեսական ու տեխնիկական բնույթ ունի: Ինչ վերաբերում է համագործակցության քաղաքական կողմին, դեսպանը կրկին ընդգծում է, որ Արևելյան գործընկերությունն աշխարհաքաղաքական փոփոխությունների նպատակ չի հետապնդում:
Անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ Լեհաստանի դեսպանը նկատեց. ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ Ուկրաինան ցանկանում էր եվրոպական ուղով գնալ ու խորացնել համագործակցությունը Եվրոպայի հետ, իսկ մեկ այլ երկիր դրանում մեծ վտանգ է տեսնում: Դեսպանը կարծում է, որ Եվրամիության արձագանքը ուկրաինական իրադարձություններին ծատ ավելի վճռորոշ ու միասնական պետք է դառնա:

Խոսելով ՄՄ-ին անդամակվելու Հայաստանի որոշման մասին ՝ դեսպան Ռաչինսկին հետևյալ դիտարկումն արեց. մենք ընդունում և հարգում ենք Հայաստանի որոշումը և վստահ ենք որ այն կայացվել է խորը վերլուծությունների արդյուքնում:
«Այս կամ այն միությանը միանալու որոշումն ինքնանպատակ չէ։ Դա պետք է ծառայի երկրի զարգացմանը և բնակիչների բարեկեցությանը։ Լեհաստանի՝ ԵՄ-ի 10 տարվա անդամակցությունից ի վեր ՀՆԱ-ի աճը 2 անգամ ավելացել է»։
Նույն մաղթանքը դեսպանն ուղղեց նաև Հայաստանին ՝ ի սրտե ցանկանում եմ , որ Հայաստանի Համախառն ներքին արդյունքը Մաքսային միությանն անդամակցելուց 10 տարի անց 2,5 անգամ ավելանա։

Back to top button