Հասարակություն

Երկրաշարժ` Երեւանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Երևանի ժամանակով ժամը 01.23-ին այսօր գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-ից 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Back to top button