Հասարակություն

«Դեմ եմ» նախաձեռնության անդամերը շարունակելու են բողոքի ակցիաները

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

«Դեմ եմ» նախաձեռնության անդամերը շարունակելու են բողոքի ակցիաները, քանի որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» փոփոխված օրինագծում իրենց պահանջները բավարարված չեն: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանը:Նախաձեռնության անդամների խոսքով՝ կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել: Կարող ենք ասել, որ կառավարությունը գումարները ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը ասում է, որ նոր օրենքը կարելի է համարել քաղաքացիների պայքարի ձեռքբերում, բայց այն հաջողության միայն մեկ դրույթն է, պայքարը պետք է շարունակել: Հիշեցենք, որ բացառապես Հանրապետական խմբակցության ջանքերով խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները:

Ըստ այդ փոփոխուրթյուների, գործատուն վարձու աշխատող եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում եւ չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում:Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո:  Դավիթ Խաժակյանը ասում է, որ «Կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել, և կառավարությունը միայն գումարը ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում»:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամերը շարունակելու են բողոքի ակցիաները, քանի որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» փոփոխված օրինագծում իրենց պահանջները բավարարված չեն: Սակայն դեռևս որոշված չէ, թե ինչ ձևաչափով կլինեն ակցիաները:
Նախաձեռնության անդամները հետևողական են լինելու նաև այն հարցում, որ գործատուները ճնշումների չենթարկեն աշխատողներին՝ «Յուրաքանչյուր ճնշման դեպք հանրայնացվելու է»:

Back to top button