Հասարակություն

Կլիմայի փոփոխություններին նվիրված գիտաժողով՝ ԳԱԱ-ում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Կլիմայի փոփոխություններին նվիրված գիտաժողով է այսօր տեղի ունեցել ԳԱԱ-ում, որի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար Տրայան Հրիստեան՝ խոսելով ԵՄ շրջանակային ծրագրի մասին նշել է, որ այն հանդիսանում է համաեվրոպական համագործակցության գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքը: Կլիմայական փոփոխությունների ծրագրի իրականացման գործում ներգրավված են ԵՄ ու Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներ:

«Գիտաժողովը Եմ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների միջեւ կխթանի գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտներում համագործակցությունը», ասել է  Հրիստեան: Ողջունի խոսքով հանդես եկան նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: «Հայաստանը 1993 թվականին վավերացրել է կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիան և պարտավորություններ ստանձնել», — պարզաբանել է բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտաժողովը մեծ կարեւորություն ունի, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում. «Անկանխատեսելի կլիմայի պատճառով երբեմն ի հայտ են գալիս արտակարգ դրություններ: Այս տարվա ցուրտը գյուղատնտեսությանը մեծ վնասներ հասցրեց: Հետևաբար` ամբողջ աշխարհի փորձի փոխանակման շնորհիվ գիտելիքներ ենք ձեռք բերում, ոչ միայն գիտական տեսանկյունից, այլ նաեւ կիրառական»: 

 

 

Back to top button