Միջազգային

Թուրքիայի Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի

Թուրքիայի Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, փրկարարական աշխատանքները շարունակվում են: Պայթյունի պահին հանքում 787 մարդ է եղել: Փլատակների տակ դեռևս 120 մարդ է մնացել, որոնց փորձում են մոտենալ փրկարարները: Հիշեցնենք, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում պայթյունը տեղի է ունեցել մայիսի 13-ին, ինչը հակակառավարական ցույցերի պատճառ է դարձել Ստամբուլում և Անկարայում: Թուրքիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել դեպքի կապակցությամբ։

 

Back to top button