Քաղաքական

ՄԽ համանախագահները ժամանում են տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մայիսի 16-ին կայցելեն Հայաստան, Twitter-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ Մինսկի խմբի համանախագահները մայիսի կեսին կայցելեն տարածաշրջան՝ նախ Հայաստան, ապա Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան։

 

Back to top button