Քաղաքական

Հունիսի 1- ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մայիսի 29-ին պաշտոնապես կհիմնվի Եվրասիական տնտեսական միությունը: Այդ օրը նախատեսվում է համապատասխան պայմանգրի ստորագրումը՝ Ռուսաստանի. Բելարուսի և Ղազախստանի միջև: Սպասվում է, որ նորաստեղծ միությանը հունիսի 1-ին կանդամակցի և մեր երկիրը: Ի՞նչ կտա մեր երկրին եվրասիական ինտեգրման այս նոր մակարդակը։

Մաքսային միության փոխարեն շատ մոտ ապագայում կձևավորվի որակապես նոր միավորում՝ Եվրասիական տնտեսական միություն: Ներկայումս ընթանում են համապատասխան պայմանագրի նախապատռաստման աշխատանքները, այսօր ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը։ «Անկասկած՝ այս պայմանագիրը կստորագրվի, պատրաստեն կառուցվածքային և գործառնական մասերը: Այնուամենայնիվ ՝կան հարցեր, որոնց կողմերը կարող են անդրադառնալ և պայմանագրի ստորագրումից հետո: Մասնավորապես՝ խոսքը գնում է նավթամթերի, գազի և դեղորայքի շարժի մասին: Զարմանալի կլիներ, որ նման համապարփակ փաստաթուղթը պատրաստվեր կախարդական փայտիկի մի հպումով: Ընդհանուր առումամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գոհ ենք նախապատրաստական աշխատանքի  դինամիկ ընթացքով»,- ասաց նա։

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ձևավորվող միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ: Անտոն Ազարովն արձանագրեց «ճանապարհային քարտեզի» իրագործման մեծ առաջընթացը։ «Խնդիր է դրվելմինչև հունիսի 1-ը նախապատրաստել պայմանագրի նախագիծ՝Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին»։

Այսպիսով՝ խոսքը ոչ թե Մաքսային, այլ  Եվրասիական տնտեսական միության մասին: Ըստ  Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի՝ մեր երկրի անդամակցությունը ձևավորվող միուվորմանը նախ և առաջ պայմանավորված է տնտեսական նկատառումներով, ինչպես նաև  տարածաշրջանում երկարատև անվտանգության ապահովման հանգամանքով։ «Հայաստանը այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում ինտեգրման նախագծերում՝ ելնելով երկրի աշխարհաքաղաքական նշանակությունից և տարածաշրջանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա հնարավոր ազդեցությունից»։

Պատգամավորը հավելեց, որ Հայաստանի սպասելիքները մեծապես պայմանավորված են տնտեսական շահերով, ինչը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում առավել քան կարևոր է։

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ տնօրեն Արամ Սաֆարյանն իր հերթին նշեց, որ հանրային կածիքի բազմաթիվ ուսումնասիրությունները վկայում են  հայ հասարակության գերակշիռ մեծամասնության ավանդական ռուսամետության մասին: Այս առումով՝ բանախոսը կարևորեց հանրության բոլոր շերտերի իրազեկման մակարդակի բարձրացումը տարբեր մարզերում համապատասխան հանդիպումների և սեմինարների անցկացման միջոցով։

Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանի համար կարևոր են հետխորհրդայաին տարածքում տնտեսակսան մերձեցման առկա գործընթացները: Հայաստանյան գործարար միջավայրում քննարկվում է մեր երկրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հնարավոր դրական և բացասական կողմերը։ «Իրական արդյունաբերությունը,արտահանողները, խոշոռ ընկերությունները, որոնք երկար ժամանակ զբաղվում են սեփական արտադրանքի և ծառայությունների արտահանմամբ ռուսական, բելարուսական և ղազախական շուկաներ, քաջ գիտակցում են, որ ինտեգրման այս նախագիծը մեր տնտեսության հետագա զարգացման հիմք կհանդիսանա»։

Նա նշեց, որ այսօր Հասյաստանի արտահանման ծավալի 35 տոկոսը ուղղված է Ռուսաստան և կան բոլոր այս ցուցանիշը հետագայում ավելացնելու բոլոր նախադրյալները։ Արսեն Ղազարյանը չբացառեց ապագայում Եվրասիական տնտեսական միության ընդլայնման հավանականությունը։

Back to top button