Տնտեսական

Հայ-ֆրանսիական գործարար համաժողովի շրջանակներում կլոր սեղան-քննարկումներ են կազմակերպվել

լրացված ժամը 14.52-ին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայ ֆրանսիական գործարար համաժողովի շրջանակներում այսօր Երևանում կլոր սեղան քննարկումներ են կազմակերպվել: Գործարարների՝ այս ձևարափով քննարկումն  ավելի  արդյունավետ կլինի նախագծերը գործնական տեսքի բերելու համար: Կլոր սեղաններից մեկը նվիրված էր առևտրին, սպասարկման, զբոսրջության, առողջախահության ոլորտներին: Հայ և ֆրանսիացի  գործարարներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Նման հանդիպումները գործարարների համար առկա տնտեսական համագործակցությունն ընդլայնելու լավ հնարավորություններ են»,- հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյաննն էլ  որոշակի տվյալներ  է մեջբերել, մասնավորապես, նշել, որ Հայաստանի վերջին տարիներին բնակչության տարիքային  կազմը ծերանում է,  2013 հունվարի  տվյալներով   65 և ավելի տարիք ունի  ՀՀ բնակչության  10,6 տոկոսը, մահվան առյուծի բաժինը՝ 48 տոկոս սրտանոթային, 20 տոկոսը՝ ուռուցքային  հիվանդություններն են, որոնց վաղ ախտորոշումն ու բուժումը կարևորվում է Հայաստանում: Հայ գործարարները կլոր սեղանին առաջարկներով են ներկայացել: 

Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները, համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները. Ֆրանսիացի գործարարներին այսօր ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա անդրադարձավ նաև նախորդ տարվա տնտեսական ցուցանիշերին, ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն: Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդն է ՌԴ-ից հետո, ուղղակի ներդրումները՝ շուրջ մեկ միլիարդ դոլար են կազմում:

Հայ և ֆրանսիացի գործարարները համագործակցելու հնարավորություն ունեն տարբեր ոլորտներում՝ դեղագործության ոլորտում հայտնի Լիքվոր ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հարց է ուղղել. «Ինչպիսի հնարավորություններ կունենան ոչ միայն դեղագործական ընկերությունները, այլ՝ ընդհանրապես , որոնք կարող են , պատրաստ են, կամ ցանկություն ունեն մուտք գործելու ֆրանսիական կամ ԵՄ շուկա: Ստացանք պատասխան, որ Ֆրանսիայի կառավարությունից և մարմիններից հնարավոր է, որ լինեն»:

Սերգեյ Մաթևոսյանն ընդգծում է, որ եվրոպական շուկա հասնելու համար բավականին երկար ճանապարհ են անցնելու: Այժմ մարկետինգային ուսումնասիրություններ են անցկացնում, ավարտելուց հետո կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Առայժմ հստակ չէ,թե կոնկրետ որ դեղերը կհայտնվեն եվրոպական շուկայում: Սերգեյ Մաթևոսյանը կլոր սեղանին նաև առաջարկ ուներ.«Արտապատվերի մասին ես կխոսեմ, մենք պատրաստ ենք տրամադրել մեր արտադրական հարթակը, որպեսզի արտապատվերով արտադրենք իրենց բրենդային դեղամիջոցները, տարածենք այն երկրներում, որտեղ մենք շատ ակտիվ աշխատում ենք, խոսենք առաջին հերթին գնում է նախկին ԽՍՀՄ երկրներին»:

Կլոր սեղանին դատարկաձեռն չէր մասնակցում նաև գիտնական Վահան Համազասպյանը: Նա նկատում է, որ ժամանակները փոխվել են, այժմ ապրելու համար միայն գիտությամբ զբաղվելը բավարար չէ, գիտական մտքերը բիզնես ծրագրերով են համալրել. «Կարֆուրին առաջարկելու եմ սուպերմարկետի տարածքում հիմնադրել արևով պատրաստված սննդամթերքների բաժին, որը նաև մաբողջ աշխարհում կտարածվի: Նաև մենք այժմ փորձումե նք Հայաստանում և Ֆրանսիայում փրոձում ենք գործարան կառուցել, որոքն կունենան անհատական ՀԵԼՈՈՒ համակարգեր՝ ջեռուցման և սննդի արտադրության նպատակներով: Դա բացառապես նոր ուղղություն կլինի»:

Թե հայ ու ֆրանսիացի գործարարների համար կլոր սեղան քննարկումներն ինչ առարկայական հնարավորություններ կբացեն, ցույց կտա ժամանակը:

Back to top button