Տնտեսական

Վազգեն Սաֆարյանն առաջարկում է կասեցնել այն ապրանքատեսակների ներմուծումը, որից ՀՀ- ում արտադրվում է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ասում է՝ վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ուրիշի ապրանքների իրացման շուկայի: Վերջինս առաջարկում է կասեցնել բոլոր այն ապրանքատեսակների ներմուծումը, որոնցից արտադրվում Հայաստանում, քանի որ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց վրա մեծ մաքսատուրքեր կսահմանվեն: 

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Հայասատանի անդամակցությանը ՄՄ ընթացող գործընթացները դրական է գնահատում, բայց նշում, է որ հայրենի կառավարությունը պետք որոշակի քայլեր իրականացնի ապարաքաշրաջառությա առուով: Վազգեն Սաֆարանի խոսքով՝ նման քայլերի միջոցով կխթանենք տեղական արտադրողին,այլապես վերջին տարիներին Հայաստանը վերածվել է ուրիշի ապրանքների իրացման շուկայի։ «Մեզ թվացել է լավ է, որ մաքսատուրքերը ցածր են կամ զրոյական, դրա համար էլ ներմուծել ենք ուրիշ երկրներում արտադրվող ապրանքներ եւ հեղեղել ենք սեփական շուկան: Արդյուքնում կասեցրել ենք տեղական արտադրությունը՝ առաջացնելով գործազրկություն, արտագաղթ, սոցիալական լարվածություն»։

Վազգեն Սաֆարյանը ասում է, որ ՀՀ կառավարությունն իր գործունեությունը պետք է հարմարեցնի Մաքսային միության մեջ գտնվելու խնդիրներին, ինչը նշանակում է, որ պետք է մոբիլիզացնել մեր ներքին ռեսուրսները՝ տեղական արտադրության զարգացման համար: Միևնույն ժամանակ նկատում է, որ, օրինակ, Թուրքիայից ներկրված պոմիդորը վաճառվում է ավելի էժան, քան՝ Հայաստանում ջերոմոցային պայմաններում աճեցրած պոմիդորը: Ըստ Սաֆարյանի՝ դա էլ ունի հիմանավոր պատճառներ. բարձր են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները, հետևաբար՝ կառավարությունը պետք է սուբսիդիա տրամադրի։

Ի դեպ՝ Վազգեն Սաֆարյանն առանձնացրեց Ֆրանսիայի նախագահը այն հայտարարությունը, որն արել է Հայաստան կատարած այցի ժամանակ,այն է՝ ըմբռնումով է մոտենում Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցությունը՝ չբացառելով, որ Հայաստանը նաեւ կհամագործակցի Եվրամիության հետ: Սաֆարյանի կարծիքով՝ այս հանգամանքը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի համար՝ եվրոպական մի քանի երկրների հետ տնտեսական համագործակցության արդյունքում գրանցելով ապրանքաշրջանառության աճ։

 

Կարդացեք նաև
Close
Back to top button