Հասարակություն

ԿԲ կազմակերպած ազգային արժույթի ցուցահանդեսն այսօր Արմավիրի մարզում էր

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Ազգային արժույթը ողջ տեսականիով ու պատմությամբ այսօր ցուցադրվեց  Արմավիրի մարզպետարանի ճեմասրահում, որը կազմակերպել էր  Հայաստանի կենտրոնական բանկը: Ցուցադրության էին հանվել Հայսատանում շրջանառության մեջ դրված թղթադրամները հուշադրամներն ու մետաղադրամները, որոնք հատվել են նաև այբուբենի ու կենդանակերպի նշանների տեսքով, ընդգրկում են անտիկ ժամանակաշրջանից մինչև  մեր օրերը շրջանառության մեջ դրված դրամանիշերը` պղնձե, արծաթե և ոսկե ձուլվածքներով:  Արմավիրի մարզի դպրոցականներն ու բնակչությունը մինչև մայիսի 18-ը հնարավոություն ունեն ծանոթանալ կենտրոնական բանկի գործունեությանն ու դրամաշրջանառության պատմությանը:

Կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանը  ցուցափեղկերի մոտ ներկայացնում է 1924թ-ին  Անդրկովկասյան  Դաշնային Միության  1 միլիարդ  ռուբլի  ամենամեծ արժեք ունեցող  թղթադրամը: Հայաստանի պատմության մեջ արժույթի միավորները ստեղծվել են դեռ անտիկ ժամանակաշրջանում,  Քրիստոսից առաջ  95-55թ-ին: Մթա 2-րդ դարում դրամներ են հայտնաբերվել Ծոփքում, դրամահատության գործընթացն ակտիվացել է Արտաշեսյան  թագավորության ժամանակահատվածում:  Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից պատմաբան Վահան Միքայելյանը քաջածանոթ է դրամաշրջանառության պատմությանը: Նա ուշադրություն հրավիրեց  Տիգրան մեծի դրամանիշի վրա պատկերված  ութաթև աստղին , որի մեկ թևն անելի երկար է,  և նշեց, որ աստղագետների հաշվարկով  դա գիսաստղն է, որը երևում է 75 տարին մեկ անգամ:

Արմավիրում դրամաշրջանառության պատմությունից ներկայացված են  նաև Տիգրան մեծից  և Կիլկյան Հայաստանի դրամները, այդ ժամանակաշրջանից  հետո  Հայաստանում դրամահատություն չի եղել մինչև նախորդ դարասկիսբը:   Տպագրված թղթադրամները  երկար կյանք չեն ունեցել :   կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանը ներկայացրեց 1923թ-ին տպագրված պարտագիրը, որն իր աժեքով հավասարազոր էր  մեկ չերվոնեցին, սակայն չի մտել շրջանառության մեջ:

Ներկայացված են  նաև Խորհրդային Միության 1961 թ-ին տպագրված թղթադրամները, ինչպես նաև մեր անկախ Հայաստանի թղթադրամները` սկսած 10 դրամից, որոնք կարճ ժամանակամիջոցում փոխարինվեցին նոր դրամանմուշներով, վերջիններս ավելի  դիմացկուն են: Մշտական շրջանառության մեջ գտնվող թղթադրամները  փոխարինվեցին մետաղադրամներով, որպեսզի կրճատվեն  նոր տպագրության ծախսերը:  Տարբեր անվանական արժեքներ ունեն տպագրության  տարբեր  ժամանակաշրջան: Հայկական դրամները տպագրվում և   հատվում են օտար երկրներում` Գերմանիայում, Անգլիայում, Հոլանդիայում, Ավստրիայում:

Մենք ունենք նաև լումա, որը մետաղական մանրադրամ է: Գևորգ Մուղալյանը  նշեց, որ լուման այժմ էլ  շրջանառության մեջ է, սակայն չի գործածավում գնային քաղաքականության պատճառով: Մեկ ամիս առաջ շրջանառության մեջ է դրվել 3 նոր հուշադրամ,  արժեքով ամենաթանկը  մեկ կգ քաշ ունեցող ոսկե հուշադրամն է , որը նվիրված է 20-րդ դարի հայոց կաթողիկոսներին, մյուս երեք հուշադրամներից ոսկե հուշադրամը նվիրված է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին,  2 արծաթե հուշադրամները` նկարիչ Էդուարդ  Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին և տպագրիչ, լեզվաբան  Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին:

Կենտրոնական բանկի  կազմակերպած դրամաշրջանառության պատմությանն ու բանկի գործունեությանը նվիրված ցուցադրությունն Արմավիրում  կշարունակվի մինչև մայիսի 18-ը:

Back to top button