ԿարևորՄիջազգային

Իսրայելի նախկին վարչապետ Յեհուդ Օլմերտը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թել Ավիվի դատարանը  Իսրայելի նախկին վարչապետ Յեհուդ Օլմերտին 8 տարվա ազատազրկման է դատապարտել, այդ թվում երկուսը՝ պայմանական, գրում է Իտառ-տասս-ը: Կաշառակերության մեջ մեղավոր ճանաչված 68-ամյա քաղաքական գործիչը նաեւ 1 միլիոն շեկել տուգանք պետք է վճարի(290 հազար ԱՄՆ դոլար):  Օլմերտը պատմության մեջ կառավարության առաջին ղեկավարն էր, ով  դատապարտվել է ազատազրկման:

Հետաքննության տվյալներով, 1994-2006 թվականներին, երբ Օլմերտը Երուսաղեմի քաղաքապետն էր, ապա ենթակառուցվածքների նախարարը, կաշառքի դիմաց շինարարական նախագծերի լոբբինգ է արել:

 Օլմերտն Իսրայելի վարչապետ է եղել 2006-2008 թվականներին:

Back to top button