Քաղաքական

ԵԽ գրասենյակի ղեկավար, Հայաստանում կա առաջընթաց, բայց կան նաեւ մարտահրավերներ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ` մայիսի 5- ին, նշվեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 65-րդ տարեդարձը: Այդ առիթով Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկն այսօր խոսել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեության, կառույցի՝ Հայաստանի հետ համագործակցության հետ կապված օրակարգային հարցերի մասին:

Օլեքսանդր Պավլյուկի կարծիքով՝ ԵԽ կողմից գրանցված առաջընթացը այս տարիներին մեծ է հատկապես ազգերի միջև խաղաղության ձևավորման հարցում: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքերի պաշտպանությունն ու խթանումը մի գործընթաց է, որը որևէ երկրում կատարելության չի հասել։

Հայաստանը ԵԽ անդամ դարձավ 2001 թվականից և Պավլյուկը կարևոր առաջընթաց համարեց Հայաստանի կողմից ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը: Հայաստանը պարտավորություններ ստանձնեց ԵԽ-ի ստանդարտներին համապատասխան գործելու ու Եխ-ն աջակցում է անդամ երկրներին ներպետական բարեփոխումների օրակարգի իրականացմանը, նշեց Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը։

Իսկ կարո՞ղ է արդյոք Հայաստանը ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Լրագրողների հարցին Օլեքսանդր Պավլյուկը ձեռնպահ մնաց պատասխանել՝ ճիշտ համարելով հարցն ուղղել ԵՄ անդամ երկրներին, սակայն վստահեցրեց, որ անկախ փաստաթղթի ստորագրումից Հայաստանը կշարունակի մնալ Եվրոպայի խորհրդի անդամ։

Իսկ որքանո՞վ են հարգվում Հայաստանում մարդու իրավունքները, ի՞նչ առաջընթաց է գրանցել Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից.  հարցերին Պավլյուկը հրաժարվեց պատասխանել՝ նշելով թե ինքը մոնիտորինգ չի իրականացնում։ Մոնիտորինգի խմբեր կան, որոնք գնահատում են, թե ինչ առաջընթաց է գրանցվել: Հաշվետվությունից պարզ է դառնում, որ առաջընթաց կա, բայյց կան նաև մարտահրավերներ:

Չշրջանցվեց  նաև «Եվրատեսիլում» Ավստիայի ներկայացուցչի հաղթանակը, որը բուռն քննարկումների տեղիք տվեց. գաղափարախոսությո՞ւն կար դրա մեջ, թե՞ հաղթեց երգը, հարցրեցին լրագրողները։ «Ես ջազ և ազգային երաժշտության երկրպագու եմ, ոչ թե պոպ։ Բայց ես կրծում եմ քվեարկում են երաժշտության որակի, կատարողականի համար: Հայաստանի մասնակիցը զբաղեցրել է 4-րդ տեղը, որը բավականին բարձր ցուցանիշ է»,- ասաց։

 

Back to top button