Տնտեսական

Հայ-չինական համաժողով՝ Երեւանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում են չինացի գործարարները: Նրանք հանդիպել են էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Առևտրարադյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ: Այսօր նրաք ընդլայնված կազմով նաև լրագրողների հետ են հանդիպել, հույս հայտնել, որ հայ-չինական տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն:

Ավելի քան 80 հազար կմ տարածք, մոտ երեք հազար արտադրություն, շուրջ մեկ միլիոն հա –ից ավել գյուղատնտեսական տարածք և ավելի քան 2,7 մլն բնակչություն, ավելի ճիշտ, աշխատակից: 1954թ Չինաստանի արևմուտքում գործում է Սինձյան արտադրաշինարարական կորպորացիան: Կեսդարյա զարգացումից հետո կորպորացիան ունի 14 բաժանմունք, 175 տնտեսություն: Հատկանշական է, որ միայն այս կորպորացիան ունի գրեթե Հայաստանի բնակչության չափ աշխատակից: Կորպորացիայի ներկայացուցիչները Հայաստանում են՝ երկուստեք համագործակցության ոլորտներն ընդլայնելու նպատակով: «Հայաստանն ու Չինաստանն ավանադական բարեկաման կապեր ունեն , այժմ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության եզրերի ամրապնդման ու ընդլայնմանն ժամանակն է»,-ասում է Սինձյան արտադրաշինարարական կորպորացիայի Կուսակցական Կոմիտեի մշտական անդամ, Կորպորացիայի հանձնակատարի տեղեկալ, Սյու Վեյ Խուան, ով նաև ընդգծում է՝
«Հայաստանում է՝ տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով»:

«Շատ մեծ հույս ունեմ, որ այցի ավարտին համագործակցության նոր եզրեր կբացվեն: Հայաստանը բարենպաստ աշխարհագրական դիրք ունի: Վստահ եմ, որ համագործակցության նոր ոլորտներ կբացվեն»:

Հայաստանի և Սինձյան նահանգի միջև համագործակցության հանձնաժողով է ստեղծվել, այն ղեկավարում է ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Վերջինս նույնպես ընդգծում է համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

2011թ իրականացվում է Չինաստան- Եվրասիա միջազգային ցուցահանդեսը, դա միջազգային, որին , որին բամաթիվ երկրների գործարարներ են մասնակցում: Ցուցահանդեսը Չինաստանի ու այլ երկրների միջև տնտեսական համագործակցության հիանալի հնարավորություն է:

Ի դեպ, 2013թ հունվար դեկտեմբերին Հայաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 455,4 մլն ԱՄՆ դոլար: 2013-ին, 2012-ի համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 5,7 տոկոսով: 2013-ին մեր երկրից Չինաստան է արտահանվել հանքաքար, պղնձի խտահանք, էթիլային սպիրտ, սպիրտային թուրմ, Չինաստանից Հայաստան են ներկրվել հիմնականում համակարգիչներ, կահույք օդաճնշական ռետինե անվադողեր:

Կարդացեք նաև
Close
Back to top button