Հասարակություն

«Եվրատեսիլյան» կրքերը չեն հանդարտվում. Ավստրիայի հաղթանակին Արտավազդ Բայաթյանը հումորով է վերաբերվում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Եվրատելսի 2014-ում հաղթեց Ավստրիան: Կոնչիտա Վյուրսթը, սակայն տպավորվել է ոչ այնքան իր Rise Like a Phoenix երգով, որքան հակասական կերպարով, որի շուրջ քննարկումները դեռևս չեն դադարում: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին իր Not Alone երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանը ամենաբարձր՝ 12 միավոր ստացել է Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից, 10-ական միավոր՝ Մոնտենեգրոյից, Լատվիայից, Բելառուսից, Ուկրաինայից, 8 միավոր Ռուսաստանից, Մակեդոնիայից, 7 միավոր Ռումինիայից, Հունաստանից, Հունգարիայից, 6-ական միավոր Գերմանիայից, Սան Մարինոյից, Մալթայից եւ Իսրայելից: Հայաստանն իր ամենաբարձր՝ 8, 10 եւ 12 միավորները տվել համապատասխանաբար Բելառուսին, Ռուսաստանին եւ Մոնտենեգրոյին: Մրցույթում երկրորդ տեղը գրավել է Նիդերլանդների ներկայացուցիչ «The common on linnets» խումբը իր «Colm after the storms» երգով, իսկ երրորդ տեղը Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենը «Undo» երգով:

Եվրատեսիլ 2014-ն այլևս պատմություն է, իսկ Եվրատեսիլ 2015-ը կանցկացվի Ավստրիայում: Ու թեև արդյունքներն արդեն հայտնի են, և սոց կայքերում էլ ակտիվ քննարկումներ եղան, կրքերը չեն հանդարտվում: Պատճառը ոչ թե Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի զբաղեցրած 4-րդ հորիզոնականն է, այլ հաղթող մասնակցի` Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստի հակասական կերպարը, որի շուրջ քննարկումները չեն դադարում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Եվրոպայում: Հիշեցնենք, որ Ավստրիայի ներկայացուցիչը հաղթող ճանաչվեց իր Rise Like a Phoenix (ֆինիքս) երգով:

Չնայած երգն ու կատարումը բավականին հաջող էին, հասարակությունը չի կարող ընկալել Ավստրիայի մասնակցի հաղթանակը: Նրա հաղթանակը շատ ցավալի է ընդունել նաև երգչուհի Ալլա Լևոնյանը, ում համար Կոնչիտայի կերպարը ոչ միայն հակաէսթետիկ է, այլև հակաաստվածային:

Հակառակ Կոնչիտայի կերպարի՝ Ալլա Լևոնյանը նախընտրեց խոսել Արամ mp3-ի կերպարի և ելույթի մասին, որից իսկապես մեծ բավականություն է ստացել:

Արամի կատարումից շատ տպավորված է նաև երգիչ Արտավազդ Բայաթյանը: Սակայն ի տարբերություն Ալլա Լևոնյանի, Արտավազդ Բայաթյանին Կոնչիտայի հաղթանակը չի զարմացրել և այդ մրցույթին էլ առանձնապես մեծ նշանակություն չի տալիս: Ավելին` Ավստրիայի ներկայացուցչի հաղթանակին վերաբերվում է հումորով:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված «Եվրատեսիլ — 2014»-ին Հայաստանը ներկայացնում էր Արամ MP3-ին` Not Alone երգով, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ բառերի հեղինակը Գարիկ Պապոյանը:

Back to top button