ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ-2015»-ը կանցկացվի Ավստրիայում.Արամ MP3 չորրորդ հորիզոնականում էր

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը` իր «Rise like a phoenix» երգով: Հայաստանը ներկայացնող մասնակից Արամ MP3-ն իր «Not Alone» երգով  գրավեց 4-րդ տեղը:

Առաջին միավորը Հայաստանի օգտին տվեց Մոնտենեգրոն` 10 միավոր, Ռուսաստանի Դաշնությունը՝ 8, Ֆրանսիան` 12, Լատվիան` 10, Մակեդոնիան` 8, Բելառուսը` 10, Ավստրիան` 12, Ուկրաինան` 10, Վրաստանից` 12:

Մրցույթին երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդների ներկայացուցիչ «The common on linnets» խումբը իր «Colm after the storms» երգով, իսկ երրորդ տեղը Շվեդիայի մասնակից Սաննա Նիլսենը «Undo» երգով:

«Եվրատեսիլ 2015»-ը կանցկացվի Ավստրիայում:

 

Back to top button