Հասարակություն

Նոր Շենը շուրջ երկու դար պահպանել ու նոր սերնդին է փոխանցում հայկական ինքնությունն ու մշակույթը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

1830-ին Բարձր Հայքի տարածքից՝ Էրզրումից ու շրջակա բնակավայրերից, մեծ թվով հայեր գաղթել ու բնակություն են հաստատել Սամցխե ջավախքի գողտրիկ անկյուններից մեկում: Բնիկների պապերը հիմնելով գյուղը կոչում են Նոր շեն, Էրզրումի իրենց բնակավայրի անունով: Գյուղում տաք ջրի ակունքներ կան ինչի շնորհիվ բնակավայրն անվանել են նաեւ Ծղալթբիլա, թարգմանաբար՝ տաք ջուր:   Նոր Շենը Հայ ազգին նշանավոր շատ անհատներ է տվել: Վրացական հողում հայկական կղզյակը թուրքական եւ վրացական գյուղերի հարեւանությամբ  շուրջ երկու դար պահպանել ու նոր սերնդին է փոխանցում հայկական ինքնությունն ու մշակույթը:

Back to top button