Քաղաքական

Նոր ձևավորված կառավարությունն այս շաբաթ առաջին նիստն անցկացրեց

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նոր ձևավորված կառավարությունն ամբողջ կազմով այս շաբաթ թերևես իր առաջին նիստն անցկացրեց: «Կառավարության այն անդամը, որը չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի լինի, ապա մեր ճանապարհները կբաժանվեն` անկախ նրանից, թե մենք ինչքան ենք միասին աշխատել»,- կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Բոլորը փորձառու մարդիկ են»,-այս սկզբունքով է կառավարության ղեկավարն ընտրել նախարարներին: 18 նախարարներից նոր դեմքեր են միայն երկուսը, մյուսները՝ հանրությանը բավականին ծանոթ են: Նրանց մի մասը նախկինում նույնպես կառավարության կազմում ընդգրկված են եղել, մյուսներն էլ՝ տարբեր ոլորտներում բարձր պաշտոններ են զբաղեցրել:

Էական փոփոխություններ, ինդիրներին ու ոլորտներին նոր աչքով նայելու քաղաքականություն, նոր կառավարությունն արդեն ձևավորված է: Ավելին, այս շաբաթ կառավարությունն ամբողջ կազմով, թերևս իր առաջին , նիստն անցկացրեց: Հենց այդ ժամանակ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ՝ «Կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Կառավարության այն անդամը, որը չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի լինի, ապա մեր ճանապարհները կբաժանվեն` անկախ նրանից, թե մենք ինչքան ենք միասին աշխատել»:

Թե փորձառու կամ ոչ, քանի բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքային ճանապարհները կհատվեն, ցույց կտա ժամանակը, մինչ այդ, անդրադառնանք արդեն ձևավորված կառավարության անդամերին: Նոր վարչապետ՝ նոր կառավարություն՝ նոր դեմքեր. Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո նման խոստումներ հնչեցին: Կառավարությունում, նոր դեմքեր, իհարկե, կան, դրանք , սակայն,այնքան էլ շատ չեն, թվային տվայլներով՝ 18 նախարարներից միայն երկուսն են նոր, համենայն դեպս, հանրությունը, որևէ պաշտոնում, նրանց չի հիշում:

Նոր դեմքերից առաջինը առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն է, երկրորդը՝ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: 18 նախարարներից տասը՝ տարածքային կառավարման, աշխատանքի ու սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, կրթության ու գիտության, արտակարգ իրավիճակների , մշակույթի, պաշտպանության, արտաքին գործերի, տրանսպորտի ու կապի, սփյուռքի նախարարները վերանշանակվեցին: Կառավարություն վերադարձավ Կարեն Ճշմարիտյանը: Նա այս տարվա ապրիլի 22-ից զբաղեցնում է էկոնոմիկյաի նախարարի պաշտոնը: Ճշմարիտյանը 1999-2002թթ.` Արդյունաբերության և առևտրի նախարարն էր, 2002-2007թթ.` Առևտրի և տնտեսական զարգացման նախարարը: Վերջինս, ի դեպ, չնայած իր նախարարական երկարամյա փորձին, դեռ լրագրողների հետ չի շտապում շփվել:

Նորանշանակ նախարարներից Հովհաննես Մանուկյանը նույնպես հայտնի է հասաարակությանը: Նա երկար տարիներ ՀՀ ՎՃռաբեկ դատարանի նախագահն էր, դրանից առաջ՝ տնտեսական դատարանի նախագահն էր: Նախարար նշանակելու ժամանակ Հովհաննես Մանուկյանը Վրաստանում Հայաստանի Մանուկյանի կարծքիով, իր ղեկավարած գերատեսչության առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած, դրանից ամենակարևորն ըստ Հովհաննես Մանուկյանի՝ «Հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է»:

Կառավարության կազմում ընդգրկված քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նույնպես հասարկությանը քաջ հայտնի դեմք է, հիշեցնենք, նա երկար տարիներ Երևանի գլխավոր ճարտարապետն էր, նախարար նշանակվելուց առաջ կառավարությանն առընթեր ճարտարապետական կոմիտեի նախագահը: Քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո Նարեկ Սարգսյանը իր ղեկավարած նախկին կոմիտեն միացրեց նախարարությանը: Նարեկ Սարգսյանը փոխարինեց Սամվել Թադևոսյանին, վերջինս ՕԵԿ անդամ էր, սական, կուսակցության՝ նոր կոալցիա չկազմելու որոշումից հետո, իր գործընկեր երկու նախարարների հետ դուրս եկավ կուսակցությունից: Վերջինս, ի տարբերություն ԱԻՆ Արմեն Երիցյանի ու Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, չվերանշանակվեց:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար նշանակված Երվանդ Զախարյանը նույնպես նոր դեմք չէ, տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ Պետական եկամուտների նախարար. ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ, Երևանի քաղաքապետ, 2009-2014թթ. — ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Ինչպես մյուսները, Զախարյանն էլ է գիտակցում պատասխանատվությունը:

Ֆինանսների նախարար Գագիկ Պաչատրյանը նույնպես նոր չէ, նա երկար տարիներ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը, ի դեպ, կառույցը, որպես կառավարությանն առընթեր մարմին, այլևս գոյություն չունի, այն միացվել է ֆինանսների նախարարությանը: Արամայիս Գրիգորյանը նույնպես կառավարությունում նոր չէ, նա երեք տարի զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, վերջինս նշանակվել է բնապահպանության նախարար, նշանակման պահին նա Արարատի մարզպետն էր:

Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ, Ռուբիկ Աբրահամյանն էլ՝ Արարատի : «Բոլորը պետք է լինեն փորձառու մարդիկ»,- այս սկզբունքով է կառավարության ղեկավարն ընտրել նախարարներին:
«Կառավարության ձևավորման համար ինձ համար եղել է մեկ հստակ սկզբունք, որ բոլորը պետք է լինեն փորձառու: Մենք ժամանակ չունենք դանդաղելու, մեր խնդիրները պետք է լինեն հստակ ձևակերպված և առաջ գնան: Նախարարներին հնարավորություն ենք տվել, որպեսզի աշխատեն և կարողանան հայրենիքին, ժողովրդին ինչ-որ կերպ, իրենց գործունեությամբ, աշխատանքով աջակցել: Բազմաթիվ խոսակցություններ, գնահատականներ են լինելու, բայց ես պետք է խնդրեմ չշտապեք, հնարավորություն տաք մեզ: Ես միշտ հաշվի եմ նստելու հանրության կարծիքի հետ, և շատ թափանցիկ ենք աշխատելու»:

Այսպիսով, կառավարության նոր կազմն արդեն հայտնի է, այժմ արդեն կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակն է: Փոփոխությունները՝ ինքնանպատակ չեն լինի, ծրագիրն էլ՝ հնարավորինս իրատեսական է լինելու,-Հովիկ Աբրահամյանի մոտեցումն է կառավարության գործունեության նոր ծրագրին: Այն առաջիկայում պետք է խորհրդարանին ներկայացվի: «Նոր կառավարության հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին ու քաղաքացու բարեկեցությունն է լինելու», տարբեր ձևակերպումներով հենց այս հիմնական խոստումն են հնչեցնում պատասխանատուները:

Back to top button