ԿարևորՀասարակություն

Հակասահմանադրական օրենքների թիվը Հայաստանում բարձր է.ՍԴ նախագահն է պազաբանում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մինչև հուլիսի 1-ն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հանրային, քաղաքական ու մասնագիտական շրջանակները պետք է քննարկեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առաջարկություններ ներկայացնեն ու դիրքորոծում հայտնեն փաստաթղթի վերաբերյալ: Քննարկումներն առայժմ շատ ակտիվ չեն. քաղաքական ուժերը բավարարավել են նախնական գնահատականներով, մասնագետներն առանձին դիտողություններ ու կարծիքներ են հայտնել, պաշտոնական ու ու համակարգված գնահատականներ առաժմ կարծես չեն հնչել:

Վերջերս հայեցակարգի նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկում էր հրավիրվել նաև Սահմանադրական դատարնում: Իմ գործընկեր Լուսինե Վասիլյանը քննարկումից առանձնացրել է մի հարց, որի մասին վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում: Խոսքը Սահամանադրության հետ հակասություններ ունեցող օրենքների քանակի մասին է: Այս ցուցանիշով Հայաստանը մի քանի անգամ գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին:

Վերջին 6 տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից քննության առնված օրենքներից մոտ 140-ում տարբեր դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սա բավական մեծ քանակ է, նաև ցուցանիշ, որով Հայաստանը գերազանցում է հարևան ու ոչ հարևան բազմաթիվ երկրների:

Պատասխանելով մեր հարցին, թե որն է այս իրավիճակի հիմնական պատճառը Գագիկ Հարությունյանը վերադառնում է 2005-ի սահամանադրական փոփոխություններին:

« 2005 թվականին Սահմանադրության մեջ տեղի ունեցան բավականին լուրջ ու մեծածավալ փոփոխություններ, բայց դրանից հետո օրենսդրական համակարգը չհամապատասխանեցվեց սահմանադրական փոփոխություններին: Հայաստանում մենք ավելի շատ գործեր ենք քննում և ավելի շատ հակասահմանադրական դրույթներ ճանաչում, քան Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսասատնում, Լատվիայում , Լիտվայում ու Մոլդովայում միասին վերցրած: Սրա առաջին պատճառը ես համարում եմ օրենսդրական դաշտի չվերաձևավորումը»:

Իսկ թե ինչու օրենսդրական դաշտն ամբողջությամբ չհամապատասխանեցվեց 2005-ի սահամանադրական փոփոխություններին , թերևս այլ խնդիր է և արդեն ՍԴ որոշումների կատարման վիճակը բութագրող ցուցանիշ: Պարզապես հիշեցնենք, 2005-ի սահամանադրական փոփոխություններից հետո հենց Սահմանադրության 117-րդ հոդվածում նշվեց, որ 2 տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը: Խոսքը մոտ 200 օրենքների մասին էր: Թե ինչու չհամապատասխանեցվեց, Գագիկ Հարությունյանը հորդորում է պարզել լրագրողներին:

«Լրագրողները կարող են հետաքրքրիր հետազոտություն անցկացնել՝ որքանո՞վ իրացվեց այս պահանջը, ի՞նչ ծրագրով ու քայլերով ԱԺ համապատասխանեցրեց, երբ այսօր Հյաստանում դեռ գործում են օրենսգրքեր, որոնք խորհրդային շրջանում են ընդունվել»:

Հաջորդ պատճառը Գագիկ Հարությունյանը համարում է օրենքների որակն ու օրենսդարական քաղաքականությունն ընդհանրապես:

«Ե՞րբ է օրենքը փոխվում կամ ստեղծվում: Պատգամավորի ու կառավարության կամարտահայտության արդյունքում: Պատգամավորների հարցում , գիտեք , ինչ վիճակ է: Մենք ունենք պատգամավորներ, ում ձայնը 20 տարվա մեջ չենք լսել, ուր մնաց նրանց օրենսդրական նախաձեռնությունների մասին լսենք: Այսինքն, որևէ պարտադրանք գոյություն չունի. կցանկանան կանեն, չեն ցանկանա՝ չեն անի»:

Ինչ վերաբերում է օրեսնադրական նախաձեռնության իրավունք ունեցող մյուս սուբյեկտին՝ կառավարությանը, ապա այն, ըստ ՍԴ նախագահի, սովորաբար հանդես է գալիս ծրագրային դրույնթերի իրագործումն ու այսպես ասենք օպերատիվ կառավարումն ապահովող օրենսդրական քայլերով:

«Օրենսդարական փոփոխությունները տարերային բնյույթ ունեն, հստակ քաղաքականություն չկա»:

Եվ որպես վերջին ու ոչ պակաս կարևոր խնդիր Գագիկ Հարությունյանը հակասահմանադրականության մեծ ծավալի պատճառ համարում է դատական պրակտիկան՝ հիշեցնելով, որ խոսքը ոչ թե վերացական դիմումների , այլ կոնկրետ գործերի մասին է:

Back to top button