Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Կալիֆորնիայի Ասամբլեայի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին որոշումը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը News.am լրատվական կայքի խնդրանքով անդրադարձել է Կալիֆորնիայի Ասամբլեայի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին որոշմանը: «Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»,-ասել է նախարարը:

 

Back to top button