Մշակույթ

Բացվել է Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագրով հետմահու առաջին ցուցահնադեսը

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Մահվանից մոտ մեկ տարի անց Հայաստանի ազգային պատկերասրայհում այսօր բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահնադեսը, որը կգործի մինչև հունիսի 10-ը: Ցուցահանդեսն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործակակն ողջ ուղին՝ ներառելով եգիպտական, խորհրդային և անկախոթյան շրջանի աշխատանքները:

Հայաստանում նրա մասին իմացան միայն 60-ականներին, բայց Եգիպտոսում ծնված, Մելքոնյան վարժարանում, ապա Կահիրեի ու Փարիզի ակադեմիաներում ուսանած նկարիչն արդեն միջազգային փառատոնների ու ցուցահանդեսների մասնակից էր: Հայրենիքում ապրելու տարիների երազանքն իրականացրեց 1962 թվականին: Ընտանիքով տեղափոխվեց Հայաստան ու բոլորի համար բացահայտեց նոր Հայաստան, Հակոբ Հակոբյանի Հայաստանը: Գեղանկարիչը կյանքից հեռացավ 2013 թվականի մարտին: Հայաստանի ազգային պատկերասրայհում այսօր բացվեց արվեստագետի «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահնադեսը:

Հակոբ Հակոբյանը թարմ շունչ ու գեղանկարչական նոր՝ յուրօրինակ մտածելակերպ ներմուծեց ոչ միայն հայ կերպարվեստ, այլ նաև խոհրդային արվեստ՝ դառնալով գեղանկաևրչական «խիստ» ոճի հիմնադիրներից մեկը: Ստեղծագործական երկարատև տարիների ընթացքում արժանացավ բազմաթիվ կոչումների և պարգևների, անհատական ու խմբակային ցուցահնդեսներով ներկայացավ ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանդայում, եվրոպական ամենատարբեր երկրներում:

Ըստ նկարիչների մության նախագահ Կարեն Աղամյանի ՝ Հակոբյանը մեր իրականության ամենաընդգծված և սկզբունքային արվեստագետներից էր:

Պատկառելի տարիքն անգամ չէր ստիտում մտածել մահվան մասին: Մտքում միայն աշխատանքն էր, նոր պատկերները, որոնք վերջին տարիներին ոչ միայն կտավի այլև քանդակների էին վերածվում: Դրանք ևս ներկայացվծ են ցուցահանդեսում, որը կոչվում է «Ներհայեցում»: Ցուցահանդեսն ընդգրկում է արվեստագետի ստեղծագործակական ողջ ուղին՝ ներառելով եգիպտական, խորհրդային և անկախոթյան շրջանի աշխատանքները:

«Ավելին երբեք չեմ ցանկացել, միայն նկարել, նկարներս վաճառել, ուրիշի ձեռքի տակ չաշխատել: Երջանիկ էր, որ երկար տասնամյակներ արդեն ուներ իր արվեստանոցը, ուր նրա աշխարհն էր, ստեղծագործությունները` իր նման լուռ, խորը և տարողունակ: Նրա լռության մեջ էլ անգամ ասելիք կար: Բարկանում էր, երբ իր մասին ասում էին` դուք մեծ նկարիչ եք: «Բա մեծերն ինչ ըսեն» արձագանքում էր: Առանձնացրել էր հայ գեղանկարչության ամենամեծերի իր եռյակն ու երազում էր Երևանում տեսնել` Սարյանի, Կալենցի ու Մինասի ընդհանուր թանգարանը: «Այդ թանգարանով կարող են ճանաչել որն է իրական հայ գեղանկարչությունը»,-համոզված էր Հակոբ Հակոբյանը:

Նույն վստահությամբ նրա արվեստի երկրպագուները ևս կարող են պնդել` Հակոբ Հակոբյան նկարչի ձեռագրում կարելի է բացահայտել իրական հայ գեղանկարչությունն ու ճանաչել իրական Հայաստանը` նրա նման լուռ, խորը և տարողունակ:

 

Back to top button