ԿարևորՔաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին (լրացված)

լրացվել է ժամը 17։13- ին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Մայրաքաղաք Ստեփանակերտը շողշողում է մանուկների աչքերով, երգում հաղթական երգեր, թնդում զինվորական քայլերգերից, ժպտում դողդոջ պապիկների աչքերով, ծիծաղում ողջագուվող ազատամարտիկների հետ: Ստեփանակերտի հուշահամալիրը օրվա բոլոր զգացմունքների խտացումն է, մեկը մյուսին հաջորդում են մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի երգերը: Մարդիկ գալիս էին ընտանիքներով, պապերը` թոռների հետ, հայրերը` զավակների, հիշելով ու հիշեցնելով նրանց մասին, որ հաղթանակը կռեցին՝ հին ուխտը դարձյալ թարմացնելով։

Այսօր Ստեփանակերտի հուշահամալում հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ և ԼՂՀ նախագահները: Սերժ Սարգսյանն  ու Բակո Սահակյնը մասնակցել են նաև Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառումներին։ Բերդաքաղաքը դարձել է այս տարվա մայիսինյան տոնակատարության կենտորնատեղին: Այստեղ և ցուցադրությունն- վաճառք է նախատեսված, և տոնական համերգ Թթենիների այգում։

Արցախն ու Շուշին մեր հպարտությունն են: Արցախի ճանաչումը միջազգային հանրության կողմից մեր մյուս գերխնդիրն է ասում են, ազատագրված հայրենիքը հայ պիտի ապրի:

Տոնական միջոցառումներն այսօր շարունակվելու են մինչև ուշ գիշեր: Ստեփանակերտում և Շուշիում կեսգիշերին հրավառություն կլինի: Իսկ մայիսի 11-ին Շուշշի Սբ Ամենափրկիչ եկեղեցում, Գանձասարի Հոհաննես Մկրտիչ և Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցիներում պատարագ է մատուցվելու: Արդեն 22 տարի մայիսին Արցախում բանակի օրհնության կարգ է կատարվում: 1992-ին զինվորները Արցախի հոգևոր առաջնորդի օրհնությունը ստանալով` սկսեցին գրոհը, լսենք ռազմագործողության մասկից Արամ Մայիլյանին: Լ.Ավանեսյա ն

Back to top button