ԿարևորՔաղաքական

Մեր նպատակներում հողերը հանձնել չկա. Սեյրան Օհանյան

«Ջեյմս Ուորլիքը նորություն չի հայտարարել, և մեր խնդիրն է շարունակել պայքարը ու ամեն ինչ անել, որ մեր նպատակներն իրագործվեն: Մեր նպատակներում հողերը հանձնել չկա»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության վերաբերյալ հարցին:

Նախարարի կարծիքով, որքան էլ դիվանագիտական դաշտում պայքարեն, զինվորականները տարել են այն հաղթանակը, որն անհարժեշտ էր և այսօր էլ անհարժեշտ է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը դիվանագիտական դաշտում կարողանա նաև հաջողություններ ունենալ:

Back to top button