Հասարակություն

Հարգանքի տուրք նրանց` ովքեր բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը.Ոստիկանապետ(ֆոտո)

Մայիսի 9-ին ոստիկանությանպետ, գեներալ-լեյտենանտՎլադիմիրԳասպարյանը, ոստիկանությանկոլեգիայիանդամները, բարշրձրաստիճան այլսպաներ Հաղթանակի այգում ծաղիկներ խոնարհեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված մարտիկների հուշակոթողին`ոգեկոչելով Արցախյան ազատամարտի զինվորների անմեռ հիշատակը և կրկին հավաստելով մեր հավատարմությունը մայիսյան հաղթանակների մեծ խորհրդին։ Ոստիկանության պատվիրակությունը Հաղթանակի այգում ծաղիկներ դրեց  նաև Անհայտ զինվորի հուշահամալիրում`հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերում, ֆաշիզմի դեմ պայքարում գործած սխրանքով բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը։

Այս տոնն ամենաթանկն է, որովհետև նվաճվել է մեր եղբայրների և քույրերի ինքնազոհության ու հերոսացման գնով և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ապրելու և արարելու լիարժեք հնարավորություն։ Շնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ`բոլորիս մաղթելով նորանոր հաղթանակներ`հանուն մեր հայրենիքի հարատևման, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։

Back to top button