Հասարակություն

Գարեգին երկրորդի հանդիպումները՝ Վատիկանում

Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցավ նաև միշարք հանդիպումներ: Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր առանձնազրույց ունեցավ հանգստի անցած Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Վեհափառ Հայրապետը նաև հանդիպեց Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագով մանպապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխիև Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:

Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասվածՀ ովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք ատարվեց Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև:

Back to top button