Հասարակություն

Վարչապետը հայտարարել է, որ Արարատի նոր մարզպետն իր բարեկամը չէ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է կառավարության անդամներին` կառավարության ամբողջովին ձևավորվելու կապակցությամբ: Վարչապետը հայտարարել է, որ աշխատում են նաև կառավարության գործունեության ծրագրի վրա, որը քսանօրյա ժամկետում պետք է խորհրդարան ներկայացվի:

«Ծրագիրը պետք է հնարավորինս իրատեսական լինի, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

«Ես տեղյակ եմ  քննարկումների արդյունքներից, պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է ինձ քննարկման արդյունքների մասին: ԵՍ համոզված եմ, որ ԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու և յուրաքնաչյուր կառավարության անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Կառավարության այն անդամը, որը չի կատարի ներկայցված ծարգիրն ու արդյունավետ չի լինի, ապա մեր ճանապարհները կբաժանվեն` անկախ նրանից, թե մենք ինչքան ենք միասին աշխատել»:

Գործադիր մարմնի նիստում տեղի են ունեցել պաշտոնանկություններ ու նշանակումներ: Շուրջ երկու շաբաթ առանց մարզպետի մնալուց հետո, Արարատի մարզն այսօր նոր ղեկավար ունեցավ Ռուբիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ: Ի դեպ, վարչապետը հայտարարել է, որ Արարատի նոր մարզպետն իր բարեկամը չէ: Հիշեցնենք, որ մարզի նախկին ղեկավար Արամայիս Գրիգորյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարար:

Մյուս պաշտոնանկության ու նշանակման մասին: Մամուլում երկար ժամանակ շրջանառվում էր Կոտայքի մարզպետի պաշտոնանկոթյան հարցը: Կովալենկո Շահգալդյանն արդեն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Շահգալդյանին փոխարինելու է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:

Back to top button