Հասարակություն

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Վրաստանին եւ Մոլդովային

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ինչքանո՞վ են ազատ լրատվամիջոցները Արևելյան գործընկերության երկրներում։ Հարցի պատասխանը պարզելու նպատակով Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում 2013 թվականին Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝  մշակված չափորոշիչների կիրառմամբ, նշեց Երևանի մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հետազոտության արդյունքները տպագրվել են ռուսերենով և անգլերենով, ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև http://mediafreedomwatch.org/ վեբ-կայքը, որտեղ ներկայացված են 6 երկրների լրատվական դաշտի  զարգացումները: Ըստ զեկույցի՝ մամուլի ազատության դիտանկյունից Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն Վրաստանին և Մոլդովային։

Հայաստանում կա ինչպես ազատ, այնպես էլ ոչ ազատ մամուլ, նշեց Նավասարդյանը: Հետազոտության թիրախում են հայտնվել հեռարձակող և համացանցային լրատվամիջոցները: Ելույթ ունենալով շնորհանդեսին՝ մեր երկրում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը կարևորեց մամուլի և խոսքի ազատության երաշիքները։ «Դա նաև ներկայիս հայ- եվրոպական հարաբերությունների մի մասն է կազմում՝ համաձայն Հայաստան-ԵՄ գործողությունների  ծրագրի: Վերջերս հրատարակված հաշվետվությունում մենք ներկայացրել ենք մեր խորհրդատվությունը, մասնավորապես, բազմակարծության ապահովման վերաբերյալ հեռարձակվող լրատվամիջոցներում»,- ասում է նա։

Back to top button