ԿարևորՔաղաքական

«Հայրենիքը չեն վերադարձնում». այսօր լրանում է Շուշիի ազատագրման 22- րդ տարեդարձը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 Հիշողություններ 22 տարի անց. Շուշիի ազատագրման մասնակիցներն այսօր հիշել ու պատմել են 22-ամյա վաղեմությամբ դեպքերի, իրադարձությունների ու  հաղթանակի մասին, որը դաձավ հետագա հաղթանակների  սկիզբը: «Շուշին այն անառիկ բերդն էր, որի ազատոագրումը մեզ վստահություն ներշնչեց: Եթե կարողացանք ազատագրել Շուշին, ուրեմն կարող ենք ազատագրել Արցախը»։ 

Շուշիի առանձնակի գումարտակի ուսանողական ջոկատի հրամանատար, ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի ատենապետ Իգոր Սարգսյանն այսօր հիշում են կորցրած ընկերներին, պատերազմի դաժան տարիները, նաեւ  հիշում է  ուրախության արցունքներն ու  ցնծությունը, որն ապրում էր 22 տարի առաջ այս օրը։ «Ես մասնակիցն էի դարձել ազգիս դարավոր երազանքին»,- ասում է:

«1742 թվականի հայ իշնաններից մեկն իր անձնական շահից դրդված Շուշին նվիրել էր  թուրքական խաներից մեկին:  Ուղիղ 250 տարի անց մենք ազատագրեցինք Շուշին՝  սրբագրելով նաև պատմական սխալները»: Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Արթուր Եղիազարյանի համոզմամբ՝ Շուշիի հաղթանակն  այս առումով  նաև պատմական խորհուրդ ուներ: Հաղթանակից 22 տարի անց պահեստազորի սպա Եղիազարյանի հիշողություններում ևս առաջին հերթին զոհված ընկերներն են: Երբեք չի մոռանում, որ Շուշին իրեն նաև ընտանիք պարգևեց, «Կինս շուշեցի է: Ես այնտեղ ամուսնացա ու երեք որդի ունեցա: Նրանցից երեկուսն արդեն ծառայել են Արցախում»:

Շուշիի ազատագրումը հայոց բանակի կազմավորման առաջին փուլի խոշոր հաղթանակն էր, ինչի առիթով  1990-94 թվականներին Երկրապահ ջոկատների  շտաբի պետ, 92-2000 թվականներին պաշտպանության փոխնախարար, մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ , Մահապարտների գումարտակի հիմնադիր, գեներալ-մայոր  Աստվածատուր Պետրոսյանն այսօր շնորհավորեց ողջ հայ ազգին, իր մարտական ընկերներին՝ չմոռանալով նաև նրանց, ովքեր անմահացան այդ հաղթանակի ճանապարհին: Շուշիի ազատագրման ընթացքում ադրբեջանական կողմի զոհերի թիվը գերազանցում էր յոթ տասնյակը, չնայած զինված էին մինչև ատամները»,- պատմում է  գեներալ Պետրոսյանը:

Նա այսօր ընդգծեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ իրենք չեն վնասել խաղաղ բնակչությանը, ավելին՝ ստեղծել են միջանցք, որպեսզի ադրբեջանցիները հանգիստ հեռանան: Շուշիի ազատագորումից 22 տարի անց Աստվածատուր Պետրոսյանի ուրախության ու հպարտության զգացումներին  ուղեկցում են նաև ցավոտ հիշողությունները։

Տարբեր հարթակներից ժամանակ առ ժամանակ հնչող ազտագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու կոչերը Շուշին ազատագրած հերոսնաերն այսօր տարբեր երկրների քաղաքական առօրյայի մաս որակեցին, գերտերությունների գործելաոճ, որը եղել է, կա ու կլինի: «Հայրենիքը չեն վերադարձնում»,- նման հայտատարություններին կարճ ու սպառիչ այսօր հակադարձեց գեներալ-մայոր Պետրոսյանը, ում համոզմամբ միջազգային հանրությունն այսօր չի ուզում ընդունել  կայացած պետության փաստը:

Ազատամարտիկները ցավում են, որ հայ հանրությունն   այսօր երբեմն հարևանի աչքով է նայում մեր հաղթանակին: Իգոր Սարգսյանն ասում է, որ  փորձում է հասկանալ սոցիալական ծանր բեռի  տակ ապրող մարդկանց, բայց նաև չի ուզում և չի կարող հասկանալ, որովհետև արժեզրկելով հաղթանակները՝ մենք զրկվում ենք ոչ միայն հետագա հաղթանակներից, այլև գոյության իրավունքից։

Back to top button