Միջազգային

Դեմասկոսում եւ Հալեպում պայթյուններ. երկու հայ է վիրավորվել

Դամասկոսում այսօր տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով երկու հայ է վիրավորվել՝ հայր և որդի: Լուրը հայտնող լիբանանյան «Ազդակ» պարբերականը վիրավորների անձը չի հայտնում։ Կրկին պայթյուններ են որոտաել սիրիական մայրաքաղաքի բնակերլի թաղամասերում՝ դառնալով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների մահվան պատճառ: Սիրիայի կառավարական զորքերն առաջխաղացում են արձանագրել Մլեհա, Ժոպար, Դումա թաղամասերում։

Այսօր անհանգիստ է նաև հայաշատ Հալեպում։ Այստեղ պայթեցվել է «Կարլտոն» հյուրանոցի շենքը: Զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, նրանց թիվը ճշտվում է: Տեղական լրատվամիջոցներօ հաղորդմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել են զինված ընդդիմության գրոհայինները։

Back to top button