Հասարակություն

Արսեն Մկրտչյանը՝ արդարադատության փոխնախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Օրբելյանն ազատվել է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:

Արսեն Մկրտչյանը ծնվել է 1973 թ. Երեւանում, սովորել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ունի իրավաբան-միջազգայնագետի որակավորում։ Մինչեւ այս նշանակումը եղել է  Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

Back to top button