Վերլուծական

ԱՄՆ շտապում է առաջնորդությունը վերցնել իր ձեռքը. ի՞նչ է նշանակում Ուորլիքի հայտարարությունը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Արցախյան խնդրի կարգովորման հարցում արած հայտարարությունը (տես այստեղ)  թշնամական մոտեցում է «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարեց վերլուծաբան Լևոն Մելիք- Շահնազարյանը: Ինչով է պայմանավորված այս պահին նման հայտարարության հրապարակումն, ըստ որի խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս մնացած տարածքների վերադարձի, ներքին տեղահանվածների` իրենց բնակավայրեր վերադարձի ու Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցքի տրամադրման մասին:

«ԱՄՆշտապում է առաջնորդությունը վերցնել այդ հարցում իր ձեռքը: Ղրիմի փոխարեն հատուցում է պետք, որովհետև հայտնվել են իրենց համար ոչ սովորական մի վիճակում»,- ասում է վերլուծաբանը։

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս կարծիք է հայտնել Ուորլիքի հայտարարության մասին ու նշել, որ «ՀՀ իշխանույան ու ընդդիմության խնդիրը պետք է լինի, որ ղարաբաղյան խնդիրը թույլ չտան դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի մի նոր օջախ, կամ ՌԴ-ԱՄՆ ներկա սրված հարաբերությունների մի մաս»։

Ջեյմս Ուորլիքի հայտարարությանն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ու նշել, որ միջնորդը ներկայացրել է ԱՄՆ պաշտոնական տեսակետը և հաստատված սկզբունքները, որոնք հիմք պետք է հանդիսանան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նա նաև ընդգծել է, թե որևէ կապ չի տեսնում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ակտիվացման միջև:

Վերլուծաբան Լևոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման Ուորլիքի ներկայացրած հայտարարությունը Մադրիդյան սկզբունքների նոր՝ խմբագրված տարբերակն է, որն ավելի անընդունելի է: Նրան ամենևին չի անհանգստացնում առաջին կետը՝ ըստ որի պետք է Լեռնային Ղարաբաղի պատմության լույսի ներքո, կողմերը որոշեն ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը ` ապագայում երկկողմ համաձայնեցված եւ իրավականորեն ամրագրված կամարտահայտության միջոցով։ «Երբ մենք կկարողանանք համաձայնոության հասնել, կհասնենք, թե՝ ոչ, հարց է: Եվ սա` Միջանկյալ կարգավիճակի հարցը ոչինչ չնշանակող դրույթ է»։

Երկրորդ կետը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս գնտվող տարածքները, որոնք չեն գտնվում Բաքվի ենթակայության ներքո, պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, նշանակում է, որ Ուրոլիքը հիշեցնում է Բաքվին, իրենց կողմից օկուպացված Մարտակերտի, Մարտունու շրջանների մասին: Նշվում է նաև, որ կարգավորումն անհնար է առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման։ Այս ձևակերպումն անհասկանալի է վերլուծաբանին, ինչի հիման վրա պետք է հարգվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չհարգվի Արցախի ինքնավարությունը, հարցնում է Լևոն Մելիք- Շահնազարյանը:

Ուորլիքը նաև հիշատակում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցված տարածքների վերադարձի մասին։ «Մենք ենք թույլ տալիս, որ տարանջատում լինի ԼՂՀ և Ղարաբաղի միջև»։

Չորրոդ կետով հիշատակվում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի մասին: Այն պետք է բավականին լայն լինի` ապահովելու անվտանգ տարանցումը, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը, հայտարարել է Ուորլիքը։

Կեղտոտ իմաստով խորամանկ ձևակերպում է այն հայտարարությունը թե իբև ներքին տեղահանվածներն ու փախստականները պետք է վերադառնան իրեն նախկին բնակավայրեր, ասաց վերլուծաբանը։ «Ադրբեջանը չունի ներքին տեղահանված։ Արցախը լքած ադրբեջանցիները դասական փախստականներ են և այդ խմբագրումը նշանակում է, թե իբր Արցախը Ադրբեջանի կազմում է, պարզաբանեց Լևոն Մելիք- Շահնազարյանը: Ներքին տեղահանվածները Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանից տեղահանվածներն են, հստակեցրեց զրուցակիցս:

Եվ վերջին կետով նշվում է, որ կարգավորումը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ներառյալ նաև խաղաղապահ գործողությունը: Այստեղ վերլուծաբանը հիշեցնելով արաբական երկրների օրինակը նշեց, որ չկա մի երկիր, որտեղ խաղաղապահներ տեղակայվեն ու պատերազմը չթեժանա: 20 տարի շարունակ խաղաղությունը պահպանվում է հայոց բանակի շնորհիվ, հիշեցրեց Լևոն Մելիք- Շահնազարյանը։

 

Back to top button