Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի արած հայտարարությունները համարում է «օգտակար»

ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի արած հայտարարությունները համարում է «օգտակար», սակայն կոչ է անում Ռուսաստանին իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված  գործողություններ ձեռնարկել, ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: «Մենք կոչ են անում Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը զինված խմբերի վրա և այնպիսի անվտանգ վիճակ ստեղծել, որում բոլոր ուկրաինացիները կարողանան մասնակցել մայիսի 25-ի քվեարկությանը», -նշել է Պսակին: Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մայիսի 25-ի Ուկրաինայի նախագահի ընտրությունները «ճիշտ ուղղությամբ կատարվող քայլ է, սակայն դրանով ոչինչ չի լուծվի, եթե Ուկրաինայի բոլոր քաղաքացիները չհասկանան, թե ինչպես կարող են երաշխավորվել իրենց իրավունքներն այդ նախագահական ընտրություններից հետո»: Նա նաև Դոնեցկում և Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցներին կոչ էր արել  հետաձգել տարածաշրջանների ապագայի վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մայիսի 11-ին: Պետդեպարտանեմտի ներկայացուցիչը ընդգծել է, որ ԱՄՆ-ը հայտարարված հանրաքվեն համարում է անօրինական և դեմ է դրա անցկացմանը: Նրա խոսքով հանրաքվեն չպետք է անցկացվի առանց ուկրաինական իշխանությունների որոշման:

Կարդացեք նաև
Close
Back to top button