Ամենայն հայոց կաթողիկոսը Ցեղասպանության 100- րդ տարելիցին Հռոմի պապին հրավիրում է Հայաստան


«Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ Եկեղեցու առջև ծառացած շատ մարտահրավերներ հաղթահարելիս, Մենք կարողացել ենք համագործակցության լավ օրինակներ արձանագրել Կաթոլիկ Եկեղեցու հետ: Արդարև, Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններն ունեն իրենց պատմական արմատները: Մեր երկկողմ հարաբերությունները առավել արդյունավորվել են Հայ Եկեղեցու լուսավոր հայրապետներ Գրիգոր 3-րդ Պահլավունու և Ներսես Շնորհալու, ինչպես նաև Հռոմի Ինոկենտիոս 2-րդ և Անաստասիոս 4-րդ պապերի ժամանակներից և այսօր էլ, գոհություն Աստծո, համակողմանի նոր զարգացում են ապրում»,- այսօր Վատիկանում՝ Առաքելական պալատում Հռոմի Ֆրանսիկոս պապի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։
Իր խոսքում հայոց հայրապետը նշել է, որ կարեւորում է «աստվածաբանական երկխոսությունը Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Կաթոլիկ Եկեղեցու միջև, որի նպատակը մեր ընդհանրությունների վերհանումն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է»։
Գարեգին Բ կաթողիկոսը խորհրդանշական է համարել Կաթոլիկ եղեղեցու հովվապետի հետ իր հանդիպման օրը, «քանզի մայիսի 8-ին և մայիսի 9-ին շատ ազգեր ու պետություններ տոնախմբում են համաշխարհային չարիքի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների ավերներն ու բռնությունները տեսած մարդկությունը դեռ չի կարողացել ձերբազատվել պատերազմների, հումանիտար ու բնապահպանական աղետների, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի արհավիրքներից: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում բռնկված են հակամարտություններ, որոնք վիշտ ու տառապանքներ են բերում մարդկանց, սփռում ավեր, կորուստ, հավելում կարիք և աղքատություն: Մեր հանապազ աղոթքներում են հակամարտության մեջ հայտնված երկրների ժողովուրդները, ի մասնավորի` Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Սիրիայի, որ քրիստոնեության օրրաներից է և դարեր ի վեր եղել է բնակավայր իսլամ և քրիստոնյա ժողովուրդների խաղաղ գոյակցության: Սիրիայում տեղ գտնող արհավիրքներին վերջերս հավելվեց նաև Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների կողմից ավիրումն ու հայաթափումը գերազանցապես հայորդիներով բնակեցված Քեսաբի: Մենք խստորեն դատապարտում ենք աշխարհի խաղաղությունը խաթարող հակամարտությունները, ահաբեկչությունները, որոնք ամբողջականորեն հակառակ են Աստծո կամքին, ինչպես առաքյալն է ասում` ,Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ` խաղաղութեանե (Ա. Կորնթ. 14. 33)։
Սիրիայում, Դեր Զորի անապատներում հանգչում են հազարավոր հայորդիներ, որոնք զոհ գնացին 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության: Սիրիան ապաստան տվեց արհավիրքներից մազապուրծ հայ ժողովրդի զավակներին: Ճշմարիտ է ասված, թե ով դասեր չի առնում պատմությունից՝ ստիպված է այն վերապրել: Ցավոք, ժամանակին չդատապարտելով Հայոց Ցեղասպանությունը, աշխարհն ականատես եղավ մեկ այլ ոճրագործության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործվեց հրեա ժողովրդի նկատմամբ: Տակավին թարմ են հիշողությունները նաև Ռուանդայում և Դարֆուրում տեղի ունեցած Ցեղասպանությունների»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայոց հայրապետը քաջատեղյակ է, թե ինչպես Ֆրանսիկոս պապն Արգենտինայում իր պաշտոնավարության տարիներին, այնպես էլ որպես Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ՝ իր հստակ դիրքորոշումն է ներկայացրել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: «Հաջորդ տարի հայ ժողովուրդն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ի Քրիստոս սիրեցյալ եղբայր, hրավիրում ենք Ձերդ Սրբությանը 2015 թվականին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հավատավոր Մեր ժողովրդի համար հոգևոր մխիթարություն պիտի լինի Ձերդ Սրբության և Մեր զավակաց միասնական աղոթակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարից աղոթք վերառաքել առ Բարձրյալն Աստված` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի, աշխարհի խաղաղության և մարդկության բարօրության համար:
Անհուն մխիթարության զգացումով տեղեկացնում ենք նաև, որ մեր Սուրբ Եկեղեցին ձեռնարկել է Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացը, և Աստծո ողորմած կամքով 2015 թվականին պիտի կատարվի սրբադասումը»։
Ֆրանցիսկոս պապը անդրադարձառնալովՀայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա փոխհարաբերություններին` գոհունակությամբ նշել է, որ վերջին տասնամյակներին դրանք ավելի են սերտացել և ջերմացել: Հռոմի Սրբազան Քահանայապետը նաև շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` երկու Եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը բերած կարևոր զորակցության համար։
«ԻրականումողբերգականդիպվածներովՔրիստոսիհամարիրենցարյունըհեղածնահատակներիթիվըանցյալդարումշատավելիէ, քանառաջինդարերում: Եվայսմարտիրոսությանմեջհայժողովրդիզավակներնունենիրենցպատվավորտեղը:
…Նահատակներիվկայությունը` ողբերգականևբարձր, չպետքէմոռացությանտրվի: ԻնչպեսառաջինդարերումմարտիրոսներիարյունըդարձավսերմըԵկեղեցու, այնպեսէլմերօրերումշատքրիստոնյաներիարյունը` Եկեղեցումիասնությանսերմնէհանդիսանում: Տառապանքիէկումենիզմը, նահատակությանէկումենիզմը, արյանէկումենիզմըհզորկանչէքայլելԵկեղեցիներիմիջևհամերաշխությաներկարճանապարհով»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։