Հասարակություն

Օրգանական պարարտանյութերի օգտագործումը` այլընտրանք

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Օրգանական պարարտանյութերի օգտագործումը այլըմտարանք հանքային պարարտանյութերին էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու և շրջակա միջավայրը չաղտոտելու նպատակով: Գյուղատնտեսության աջակցության կենտրոնի մասնագետների խորհուրդները այսուհետ ուղղված կլինեն նաև օրգանական պարարտանյութերով հողի հարստացմանը:

Գյուղատնտեսության աջակցության   մարզային կենրտոնի մասնագետներն իրենց խորհուրդներով հաճախ են լինում գյուղացիների կողքին և օգնում գյուղատնտեդության  մեջ ինչ որ չափով լավ արդյունքներ գրանցելուն:  Գյուղացիները բարձր արտադրողականությունը սովորաբար պայմանավորում են հողի բերրիությամբ, որը տարեցտարի ուժազրկվում է և կորցնում իր օգտակար հատկությունները: Որպես խթանիչ միջոց մշտապես կիրառվում են  հանքային պարարտանյութերը, որոնք այնքան էլ մատչելի չեն գյուղացուն: Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, գիտաշխատող Կարեն Ղազարյան ներկայացնում է հանքային պարարտանյութերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ և վնասում են շրջակա միջավայրը` ազոտական, կալիումական, ֆոսֆորական:

Որպես այլընտրանք գյուղատնտեսները խորհուրդ են տալիս վերադառնալ պարարտացման  ավանդական եղանակին և այն կազմակերպել օրգանական պարարտանյութերով, որոնք կենդանական և բուսական ծագում ունեն:  Դարեր շարունակ մարդիկ գոմաղբն օգտագործել են հողի բերրիությունը բարելավելու  նպատակով, որը կենսաբանական բավարար միջավայր է ստեղծում բույսի աճի ու զարգացման համար: Օրգանական պարարտանյութերն օգտագործում են որոշակի ֆերմենտային մշակումից հետո, որի պատրաստաումն առնվազն 3 ամիս է պահանջում:  Հարցին , թե որքան է կիրառելի այն մեր գյուղատնտեսության մեջ Կարեն Ղազարյանը պատասխանեց, որ պայմանավորված է անասնապահության քանակից, որը ավելի շատ զարգացած է լեռնային շրջաններում, իսկԱարարտյան դաշտավայրում` քիչ:  Բարձրադիր գոտիներում գոմաղբն օգտագործում են որպես վառելիք: Նորայր Հովհաննիսյանի ընտանիքը հողի մշակության իր բանաձևն ունի: Ապրելով կիսալեռնային գոտում նրանք  հողի բնական պարարտացումն են նախընտրել, մասամբ էլ օգտագործում են հանքային, այսինքն սելիտրան:  Զբաղվում են անասնապահությամբ, ունեն խոզ, խոշոր եղջերավոր անասուն, քիչ քանակությամբ էլ փետրավորներ, որոնց գոմաղնբ ու թռչնաղբը ենթարկում են կենսաբանական մշակման ու լցնում հողը:

Օրգանական պարարտանյութերով սնուցումը հանգեցնում է ոչ միայն հողի պարարատացմանը, այլև նպաստում է առողջ սննդի արտադրությանն  ու  շրջակա միջավայրի մաքրությանը:

 

 

Back to top button