Հասարակություն

Օմբուդսմենը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է իր կառավարման ոլորտում նախորդ տարի հայտնաբերված մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ Օմբուդսմենը նորանշանակ նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն ընդգրկել նոր կառավարության ծրագրում և ապագա գործունեության առաջնահերթություններում:

Օմբուդսմենը հուսով է, որ զեկույցում վերհանված 182 համակարգային խնդիրների զգալի մասը 2014 թվականին կստանան իրենց համարժեք լուծումները:

 

Back to top button