Հասարակություն

Վարդան Այվազյան.Նոր կառավարության հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին ու քաղաքացու բարեկեցությունն է լինելու

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Նոր կառավարության հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին ու քաղաքացու բարեկեցությունն է լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Առաջին քայլերն արդեն արվում են, նախատեսվում են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսը կզարգացնեն:

Մայիսի 23 այն վերջին օրն է, երբ նոր ու արդեն ձևավորված կառավարությունը պետք է խորհրդարանին ներկայացնի գործունեության ծրագիրը: Դրա հիմքում նաև ՀՀԿ նախընտրական դրույթներից ներառված կլինեն: Մինչ այդ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մեջբերում է ՀՀ նորանշանակ վարչապետի հայտարարություններից մեկն ու թերևս ամենակարևորը՝ «կառավարության հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին ու քաղաքացու բարեկեցությունն է լինելու, մնացածը՝ պարզապես ածանցյալ կլինեն»: Առաջին քայլն արդեն քննարկվում է, զարգանալու հնարավորություն տալ մեր երկրի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների փաթեթն արդեն քննարկման փուլում է:
«Մենք ցանկանում ենքմ որպեսզի մեծամասնությանն ազատենք հարկային պարտավորություններից, հնարավորություն տանք: Նոր կառավարության որդեգրած քաղաքականությունն է, ես վարչապետի խոսքն եմ ասում՝ մեր թիրախը քաղաքացին է, ոչ թե մեզ պետք է պետական բյուջե լցնելու գաղափարախոսությունը, որ մարդը գնա ու իր սոցիալական խնդիրները լուծի»:

Ի դեպ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը քննարկման փուլը հատուկ ընդգծեց, քանի որ նախագծում կարող են փոփոխություններ լինել, պատգամավորը հստակեցնում է՝ ՓՄՁ համար նախատեսում են վճարի եկամտային հարկ:
«Մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող 52 հազար տնտեսվարողի դու ասում ես, եղբայր ջան, գնա, ընտանիքիդ հոգսերը հոգա: Դու գնա շրջանառությունդ արա, մնացածի 3,5 տոկոսի շրջանառությունն էլ պետք չի, ասում ենք 1 տոկոս տվեք»:

«Կառավարության նոր ծրագիրը չի կարող նախորդի շարունակությունը չլինել»,-ասում է Այվազյանն ու տեղեկացնում՝ նախորդ կառավարության նախանշած գերակա ուղղությունները շարունակելու են այդպիսին էլ մնալ:

Back to top button