Հասարակություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջեցների հետ կապերի վարչությունը:

Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Back to top button