Հասարակություն

Հայաստանում մշտական բնակության թիվը նվազել է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում առկա ժողովրդագրական պատկերը և միտումները այսօր կայացած մամլո ասուլիսում ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Մասնավորապես նա ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վիճակագրական ցուցանիշները, ըստ որոնց առկա բնակչությունը պակասել է, իսկ ծնելիութան, մահացության, ամուսնության և ամուսնալուծության ցուցանիշները աճել են:

Հայաստանում առկա մշտական բնակչությունը առաջին կիսամյակի տվյալներով կազմում է 3 մլն 12 հազար 900 մարդ, ինչը 15 հազար 100-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ և 4500-ով՝ տարեսկզբի հետ համեմատ: Այս մասին են վկայում պաշտոնական տվյալները, որոնք այսօր հրապարակեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծնվել է 9 հազար 789, մահացել է 8098 մարդ: Այս ցուցանիշները անցյալ տարվա հետ համեմատ աճել են համապատասխանաբար 2,2 և 7,7 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի առաջին կիսամյակում:

Հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 4744 ամուսնություն և 1210 ապահարզան: Այստեղ ևս ակա է աճ՝ համապատասխանաբար 3,3 և 34,9 տոկոսով:
Ուղևորահոսքերի մասով այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է բացասական սալդո՝ 31 հազար 834, որից 28 հազար447՝ ՀՀ քաղաքացիներ են:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ևս գրանցվել է բացասական ցուցանիշ՝ 37 հազար 98, որից 35 հազար 500 ՀՀ քաղաքացիներ էին:

 

Back to top button