ԿարևորՀասարակություն

Երեւանի քաղաքապետը ուղերձ է հղել Ռադիոյի օրվա կապակցությամբ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ուղերձ է հղել Ռադիոյի օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանին հղած նամակում շնորհավորել է Հանրային ռադիոյի աշխատակազմին։

 «Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ: Տեղեկատվության և տեղեկատվական միջոցների առատության ու արագ զարգացման մեր ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը, ինչով և դուք առանձնանում եք տեղեկատվական դաշտում: Համոզված եմ, որ սրտացավ աշխատանքով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի, մայրաքաղաք Երևանի ու նրա բնակչության բարօրությանը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անխափան եթեր, բարի լուրերի առատություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ անչափ կարևոր ու պատասխանատու ձեր գործունեության մեջ»,- ասված է Երեւանի քաղաքապետի ուղերձում։

Հանրային ռադիոընկերության տնօրենին հղած նամակում Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ անձամբ իր անունից շնորհավորել է Հանրային ռադիոյի տնօրենին եւ անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ։

«Մաղթում եմ անխափան եթեր, բարի լուրերի առատություն, նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ անչափ կարեւոր ու պատասխանատու Ձեր գործունեության մեջ»,- ասված է նամակում։

Back to top button