Հասարակություն

Սպիտակն ու դեղինը գլխացավանք տաքսու վարարոդների համար. նոր բողոք, նոր պահանջ

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Նույնականացման քարտերի ներդրումը նոր խնդիրներ է ստեղծել անհատ ձեռներեց տաքսու վարորդների համար: Նախ՝  2009 թվականին կառավարության մի որոշմամբ անհատ տաքսիստների գործունեությունը օրինականացվելով և տաքսի ծառայություն մատուցող հիմնարկներին զուգահեռ հարկման հավասար պայմաներ ներդնելով, դաշտում սկսեցին գործել դեղին համարանիշերով տաքսիներ, այսինքն` հարկման դաշտ մտնելով անհատ ձեռներեցները պարտավորվում էին վճարել տարեկան 25 000 դրամ, և գործում էր մեքենանների արտադրության այսպես կոչված տարիքայի 10 տարվա չափանիշը:

Այնուհետև 2012 թվականին հայտարարվեց տաքսի ծառայություն մատուցող մեքենանների արտադրության տարիքային շեմի նվազեցում՝ վերջինս էլ ենթադրեց դաշտում անորակ մեքենաների մուտք: Իսկ 2013 թվականին ավտոմեքենաների համարների գունափոխության մասին մեկ այլ որոշում կայացվեց. դեղինից անցում կատարվեց սպիտակի, և ըստ վարարոդների, տրանսպորտի և կապի նախարարության կողմից պետք է տրամադրվեին տաքսի ծառայության օրինականությունը հաստատող թղթեր` ստիկեռներ, որոնք մինչ օրս չեն տրամադրվել, իսկ վարորդներն այդ ընթացքում հանձնել են դեղին համարնիշները, դադարեցրել կամ լուծարել են անհատ ձեռներեցի իրենց կարգավիճակը:

Բայց այստեղ մի բայց կա. տաքսու վարորդները այն նոր կարգի անցման փուլում բախվել են նոր խնդրի։ Մինչ լուծարումը հարկավոր էր կատարել հարկային պարտավորությունը, սակայն այն չի կատարվել և տուգանք է սահմանվել, քանի որ մինչ այդ վճարվող հարկային պարտավորությունը կատարվել է ՊԵԿ-ի տարածքային տեսչություններում գրիչի միջոցով, այսօր արդեն պահանջվում է վճարումները կատարել առցանց տարբերակով` նունականացման քարտի օգնությամբ:

Տաքսու վարորդների պնդում են, որ իրենց դաշտում գործող ամենաթող վիճակը պայմանվորված է չկարգավորված ու անհասկանալի որոշումներով։ Վաղը տաքսու վարորդները ԶԼՄ- ների ներկայությամբ հանդիպելու են տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցչի հետ և ակնակալում ստանալ կուտակված հարցերի պատասխանները:

Back to top button