Մշակույթ

«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնն նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ, Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հուլիսի 13-20-ը Երևանում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի համաշխարհային կինոարվեստի, մասնավորապես ՝ հեղւնակային կինոյի նշանավոր ներկայացուցիչների: «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին:

«Շատ սպասված, շատ սիրված, թերևս ամենավառ մշակությաին իրադարձություներից մեկը մեր իրականության մեջ»,- հայկական «Ոսկե ծիրանի» գնահատականն ըստ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանի: Մշակույթի նախարարությունում այսօր ազդարարվեց թվով 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին, որը կկայանա հուլիսի 13-20-ը Երևանում

«Անշուշտ շատ բարձր եմ գգնահատում այս փառատոնի ներկայությունը մեզանում, որովհետև այն բազմաբովանդակ խնդիրներ է լուծում»:

Տարիներ շարուննակ «Ոսկե Ծիրանի» հավատարիմ գործընկերն է «Վիվա Սել ՄՏՍ»-ը, մեր երկրին ճանաչում ու հեղինակություն բերող մշակությաին իրադարձություների ցանկում ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ևս «Ոսկե ծիրանը» լավագույններից մեկն է համարում:

Ավելի քան 1500 հայտ՝ աշխարհի մոտ 100 երկրներից: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունն ակնհայտ է: Հայտերի թվով առաջատարը Գերմանիան է՝ 144 ֆիլմ, երկրոդ տեղում Ռուսաստանն է՝ 120 ֆիլմ: Իտալիա, Ֆրանսիա, Պարսկաստան: Հայստանից 11-րդ «Ոսկե ծիրանին» կմասնակցի մոտ 60 ֆիլմ: «Հայտեր են ստացվել անգամ ամենաէկզոտիկ երկրներից: Տարեցտարի և հայտերն են ավելանում, և հետաքրքվողները և զբոսաշրջիկների թիվը»,-ասում է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի ֆիլմեր հետահայաց ցուցադրությունը, կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված Փարաջանովին նվիրված ֆիլմեր, «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մեծ գեղագետին: Փառատոնի բացման ֆիլմը դեռ քննարկման փուլում է: Ընտրություն է կատարվում Փարաջանովի վերականգնված «Նռան գույն»-ի և ռեժիսորի ավելի քիչ հայտնի վավերագրական ֆիլմերի միջև:

Back to top button